Լրահոս
Իրավական
13:35
01.11.25
482

Դատախազությունը՝ ՔՊ-ի փակ խմբում արված գրառումների մասին

Img default alt hy

Դատակազությունը յուրայինների դեմ քրեական գործ չի հարուցում: Հոկտեմբերի 21-ին Hetq.am-ի յութուբյան ալիքում հրապարակվել էր «Ինչպես հայտնվեցինք ՔՊ-ի ֆեյսբուքյան փակ խմբում»  վերտառությամբ տեսանյութը, որում ներկայացվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան փակ խմբում արված գրառումներն ու դրանց մեկնաբանությունները:

Տեսանյութից պարզ էր դառնում, որ Երևանի ավագանուընտրություններին նախորդած քարոզարշավի ժամանակ իշխող ՔՊ-ն հանրահավաքի մասնակցելու համար մարդկանց է հավաքագրել:

Մասնավորապես Կոտայքի փոխմարզպես Հայկ Մկրտչյանը նշել է, որ ինքը 20-30 մարդ կարող է բերել հանրահավաքին:

«News.5tv.am»-ը գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե արդյոք հավքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու կամ պարտադրելու առերևույթ դեպքի առթիվ կա հարուցված քրեական գործ, սակայն պարզվում է, որ դատախազությունում այս տեսանյութը չտեսնելու են տվել, մեզ պատասխանեցին, որ քրեական վարույթի առկայության մասին տվյալներ չկան: