Լրահոս
Իրավական
14:49
23.08.22
176

Դատավոր Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Img default alt hy

ՀՀ արդարադատության նախարարը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ։

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել  Վարդան Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետություն գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի մայիսի 18–ի վճիռը։

ԲԴԽ-ն որոշել է ներկայացված միջնորդության քննության կապակցությամբ նիստը նշանակել օգոստոսի 25-ին, ժամը 15:15-ին: