Լրահոս
Միջազգային
16:46
07.04.25
171

Դատավճիռ, որ ցնցել է Ֆրանսիան. Փարիզի փողոցները՝ հանուն և ընդդեմ Լը Պենի

 

«Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը բողոքարկել է դատարանի որոշումը, որով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: 2 տարի նա ստիպված կլինի մնալ տնային կալանքում, ևս 2 տարի՝ տեղաշարժը հսկող թևնոց կրել ու չի կարողանա մասնակցել 2027 թվականի նախագահական ընտրություններին: Բայց նրա աջակիցները բողոքարկմանը չեն սպասում: Նրանց բողոքի ձայնը Փարիզի փողոցներում է: