Լրահոս
Իրավական
16:34
23.03.23
161

Դատարանը հաստատել է ձերբակալման ընթացքում Գևորգ Պետրոսյանի իրավունքների խախտման փաստը

Img default alt hy

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (նախագահությամբ՝ դատավոր Ա.Մելիքսեթյանի) այսօր բավարարեց ԵՊՀ դասախոս, փաստաբան Գևորգ Պետրոսյանի ձերբակալման իրավաչափության վիճարկման կապակցությամբ ներկայացված բողոքը, հայտնել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Դատարանը հաստատել է ձերբակալման ընթացքում Գևորգ Պետրոսյանի իրավունքների խախտման փաստը՝ նրան պարզաբանելով ՀՀ օրենսդրությամբ հատուցում ստանալու նրա իրավունքը և կարգը»,- սոցցանցի իր էջում գրել է փաստաբանը։