Լրահոս
Իրավական
19:51
08.08.25
576

Դատարանն ապօրինի է ճանաչել Նարեկ և Լիլիթ Կարապետյանների բնակարանների խուզարկությունները

Img default alt hy

2025 թվականի օգոստոսի 8-ին Նարեկ և Լիլիթ Կարապետյանների բնակարաններում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավորներ Դավիթ Արղամանյանի և Մասիս Մելքոնյանի կայացրած որոշումների դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքները բավարարվել են և այդ դատավորների կայացրած դատական ակտերը բեկանվել են: Այս մասին հայտնում է փաստաբան Արմեն Ֆերոյանը։

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Վազգեն Ռշտունին և Արմեն Բեկթաշյանն ըստ էության փաստել են, որ տվյալ որոշումներով խախտվել են Նարեկ և Լիլիթ Կարապետյանների իրավունքները։

Այսպիսով, վերաքննիչ դատարանը հաստատել է, որ նշված բնակարաններում կատարված խուզարկություններն եղել են ակնհայտ ապօրինի։

Հորդորում ենք պատկան մարմիններին հետագայում զերծ մնալ որևէ ապօրինի գործողությունից»,– գրել է նա։