Լրահոս
Իրավական
14:00
06.02.25
296

Դատարանից վերադարձված կալանավորված անձն անդրավարտիքում թաքցրել էր կասկածելի փաթեթ. ՔԿԾ

Img default alt hy

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները փետրվարի 5-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել դատարանից վերադարձված կալանավորված անձ Զ․Ս․-ին։

Վերջինիս անդրավարտիքի միջից ծառայողները հայտնաբերել են թաքցված պոլիէթիլենային փաթեթ, որում առկա է եղել թմրամիջոցի նմանվող, 0,87 գրամ բուսական զանգված։

Հայտնաբերված փաթեթն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։