Լրահոս
Հասարակական
19:00
01.11.25
995

«Դատապարտում ենք». տեր Եսային՝ Տարոն քահանայի հայտարարությունների մասին

Img default alt hy

Մայր Աթոռում դատապարտում են Տեր Տարոն քահանա Հունանյանի ոչ միայն աջակցությունը Ստեփան Ասատրյանին (կարգալույծ եղած քահանային, նախկինում՝ Տեր Արամ-խմբ.), այլև համացանցում նրա կատարած գրառումները՝ Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ:

Aysor.am-ը Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանից հետաքրքրվեց՝ արդյոք քննարկվո՞ւմ է Տեր Տարոնին կարգալույծ անելու հարցը կամ արդյոք նրա հայտարարությունների կապակցությամբ վերջինս կանչվե՞լ է Մայր Աթոռի կարգապահական հանձնաժողով:

Ի պատասխան՝ Տեր Եսային ասաց. «Դատապարտում ենք։ Ես անձնապես դատապարտում եմ նման կեցվածքը, բայց կարգապահական հանձնաժողով կանչելու մասին այս պահին՝ առանց մեկնաբանության»:

Տեր Եսային ասաց նաև, որ եթե առաջիկայում կարգապահականի վերաբերյալ հարց լինի, իրենք հայտարարությամբ հանդես կգան: