Լրահոս
Հասարակական
16:29
18.04.22
187

«Դասադուլի, հացադուլի կոչ պետք է անել, այլապես խունտան չի հեռանա». քաղաքացի

Ազատության հրապարակը ժամ առ ժամ ավելի մարդաշատ է դառնում: Այնտեղ երեկվանից նստացույց-հավաք է հրավիրել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Նա ֆեյսբուքյան լայվով կոչ էր արել մարդկանց հավաքվել Ազատության հրապարակում ու տուն չգնալ այնքան ժամանակ, քանի դեռ իշխանափոխությամբ՝ չի կանխվել Արցախի ու Հայաստանի կորուստը: