Լրահոս
Հասարակական
17:48
26.08.22
136

Դանակահարություն՝ Սևանի թերակղզու հյուսիսային ափի լճափնյա գոտում

Img default alt hy

Օգոստոսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևանա լճում օտարերկրացիների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, և կա դանակահարված քաղաքացի։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները Սևանի թերակղզու հյուսիսային ափի լճափնյա գոտում հայտնաբերել են վիրավոր օտարերկրացուն, և օպերատիվորեն ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա այդ քաղաքացուն տեղափոխել «Սևան» ԲԿ։ 

Արդյունքում՝ Սևանի ափի տարբեր հատվածներում հայտնաբերել են նաև օտարերկրացի մի քանի քաղաքացիների, ովքեր նշված վայրից տեղափոխվեցին ոստիկանության Սևանի բաժին։ 

Նրանցից մի քանիսի հագուստները պատռված էր, իսկ նրանց ընկերները փորձում էին ոստիկաններին մոլորեցնել, թե ավազի վրայից իրենց ընկերը սայթաքել ու բախվել է զրուցարանի երկաթե հատվածին։ Մինչդեռ ոստիկանները նրանց «կուտը չկերան», ու արդեն կարճ ժամանակում ճշտվեց վիրավորի և դանակահարողի ինքնությունը. երկուսն էլ Իրան Իսալամական Հանրապետության քաղաքացիներ են։  

Վիրավորը 31-ամյա Մաալի Եսմայիլն է, իսկ նրան դանակահարողը՝ 31-ամյա Յահի Յասինը, ով այնուհետև հանցագործության գործիք դանակը նետել է Սևանա լիճը։  

Կասկածյալը ոստիկանությն Սևանի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։