Լրահոս
Քաղաքական
19:34
30.07.25
199

Դա խելագարության և անմեղսունակության տարբերակ է. Սյունիքի դարպասները բացվո՞ւմ են

Հանրապետության նախագահի՝ Սյունիքից արած հայտարարությունը մեր երկրի հարավային դարպասները բացելու վերաբերյալ խիստ մտահոգիչ են համարում քաղաքագետները: Նրանց կարծիքով՝ սյունյաց դարպասները բացելով՝ ոչ թե զարգացման նոր հնարավորություններ են բացվելու Հայաստանի համար, այլ նոր աղետների մեկնակետն է դրվելու: Պարզ չէ՝ ինչ է որոշել անել Հայաստանը միջանցքի հետ. կասկածներ կան, որ պաշտոնական Երևանը ուզում է հրաժարվել ճանապարհի արտապատվիրակման ամերիկյան առաջարկին տված համաձայնությունից: