Լրահոս
Աշխարհ
20:30
26.03.23
147

Ծխարձակող ռումբեր՝ կառավարության դիմաց. կոսովցի ալբանացիները բողոքում են

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել բողոքի ցույց՝ ընդդեմ Բելգրադի հետ բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածության:

Ցուցարարները պահանջել են վարչապետ Ալբին Կուրտիի հրաժարականը։

Նրանք ծխարձակող ռումբեր են նետել կառավարության շենքի դիմաց՝ որպես խորհրդանիշ «այն խավարի, որի մեջ գցել է վարչապետը Կոսովոյի քաղաքացիներին»:

Բողոքի ակցիայի մասնակիցները կառավարության դիմաց ծածանվող կոսովյան դրոշները փոխարինել են սպիտակ դրոշներով: Այդպես նրանք ցանկացել են ասել, որ իրենց վարչապետը «հանձնվել է Սերբիային»։

Կոսովոյի վարչապետը Սերբիայի նախագահի հետ վերջին բանակցության ժամանակ, որ տեղի է ունեցել ԵՄ հովանու տակ, պայմանավորվածություն է ձեռք բերել Կոսովոյում սերբական ինքնակառավարման մարմինների հանրակցության վերաբերյալ:

Մասնակի ճանաչված Կոսովոյի քաղաքացի ալբանացիները կարծում են, որ դա խարխլում է Կոսովոյի «պետականությունը»: