Լրահոս
Աշխարհ
22:22
23.08.22
136

COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 596 միլիոնը

Img default alt hy

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում օգոստոսի 23-ի առավոտվա դրությամբ կազմել Է 596 միլիոն 751 հազար 677: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 455 հազար 111 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան և Հարավային Կորեան:

Ախտահարվածների և ինֆեկցիայի հետևանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 93 միլիոն 623 հազար 893 և 1 մլն 40 հազար 898, Հնդկաստանում՝ 44 միլիոն 357 հազար 546 և 527 հազար 416, Բրազիլիայում՝ 34 միլիոն 284 հազար 864 և 682 հազար 549, Ֆրանսիայում՝ 34 միլիոն 573 հազար 992 և 154 հազար 657, Գերմանիայում՝ 31 միլիոն 868 հազար 639 և 146 հազար 650, Մեծ Բրիտանիայում՝ 23 միլիոն 675 հազար 741 և 187 հազար 731, Իտալիայում՝ 21 միլիոն 660 հազար 885 և 174 հազար 797, Հարավային Կորեայում՝ 22 միլիոն 449 հազար 475 և 26 հազար 161 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը օգոստոսի 13-ի առավոտվա դրությամբ կազմել Է 830,6:

Հնդկաստանում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 374, Բրազիլիայում՝ 3164, Ֆրանսիայում՝ 2342, Գերմանիայում՝ 1738, Մեծ Բրիտանիայում 2724, Իտալիայում՝ 2,9 հազար, Հարավային Կորեայում՝ 509 մարդ: ԱՄՆ-ի վերաբերյալ տեղեկությունները բացակայում են: Համավարակի ընթացքում աշխարհում COVID-19-ի դեմ արվել Է 12 միլիարդ 075 միլիոն 963 հազար 046 պատվաստում։