Լրահոս
Առողջապահական
19:20
21.10.22
72

COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 627 միլիոնի

Img default alt hy

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 21-ի առավոտվա դրությամբ կազմել է 626 միլիոն 888 հազար 732: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 575 հազար 629 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 30 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան և Գերմանիան:

Ախտահարվածների և ինֆեկցիայի հետևանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 97 միլիոն 150 հազար 292 և 1 մլն 067 հազար 190, Հնդկաստանում՝ 44 միլիոն 638 հազար 636 և 528 հազար 953, Ֆրանսիայում՝ 36 միլիոն 692 հազար 887 և 157 հազար 296, Բրազիլիայում՝ 34 միլիոն 771 հազար 320 և 687 հազար 423, Գերմանիայում՝ 35 միլիոն 098 հազար 062 և 152 հազար 278 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 21-ի առավոտվա դրությամբ կազմել Է 844,1:

ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 3263, Հնդկաստանում՝ 376, Բրազիլիայում՝ 3193, Ֆրանսիայում՝ 2383, Գերմանիայում՝ 1815, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: