Լրահոս
Իրավական
23:17
04.04.25
258

Ծովակ գյուղի բնակիչը 104 բարդի է հատել, փայտանյութն էլ տարել իր բակ

Img default alt hy

ՆԳՆ-ից հայտնում են․

«Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Ծովակ գյուղի 33-ամյա մի բանկիչ մեկ ամիս առաջ իր բանակավայրին մոտ անտառում հատել է 104 բարդի և փայտանյութը տեղափոխել բակ։

Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ համայնքային ոստիկաններն էկոպարեկների հետ այցելել են 33-ամյա տղամարդուն: Նրա բակում հայտնաբերվել են հատված բարդիները։ Տղամարդը հայտնել է, որ ծառերն ինքն է կտրել և տեղափոխել։ Հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին»։