Լրահոս
Քաղաքական
14:18
02.11.25
2 536

Ծնողներս թույլ չտվեցին, որ Երուսաղեմում սովորեմ՝ լսելով սեռական ոտնձգությունների մասին. ՔՊ-ական պատգամավոր

Img default alt hy

«Երգել եմ երգչախմբում, եղել եմ դպիր»,-Հովհաննավանքում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

«Այո՛, եղել եմ Հայ առաքելական եկեղեցու երիտասարդական միության անդամ։ Երգել եմ երգչախմբում, եղել եմ դպիր»,-ասաց պատգամավորը։

Լրագրողի հարցին՝ ինչու չի շարունակել իր գործունեությունը եկեղեցում, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց.

«Ծնողներս, իմ համաձայնությամբ, որոշել էին, որ ես պետք է գնամ Երուսաղեմ՝ ճեմարանում սովորելու։

Խոսում եմ 1993-94 թվականների մասին։ Իմ ծնողներին լուր հասավ, որ Երուսաղեմում բարձրաստիճան հոգևորականները սեռական ոտնձգություններ են իրականացնում ճեմարանի ուսանող տղա երեխաների նկատմամբ։ Իմ ծնողները որոշեցին, որ ես այլևս երբեք Երուսաղեմի ճեմարանում չեմ սովորելու»։