Լրահոս
Հասարակական
14:00
06.04.25
636

ՃՏՊ՝ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին․ վարորդը հոսպիտալացվել է

Img default alt hy

Ապրիլի 6-ին՝ ժամը 10:23-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին Volkswagen մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում (մոտ 20 մ): 

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին, որը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։