Լրահոս
Քաղաքական
17:20
11.10.24
260

Չտես մարդիկ կարող են կպնել պաշտոններին և կարծել, թե դա իրենց կյանքի վերջին երազանքն է. Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

Ձեր հարցը ինձ համար հասկանալի չէ։ Այս մասին իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով ՀՀ ղեկավարի պաշտոնին հավակնելու մասին հարցին:

«Եթե խոսքը գնում է քաղաքականությամբ զբաղվել-չզբաղվելուն, ապա ես 2008 թվականի ապրիլի 9-ից հետո քաղաքականությամբ չեմ զբաղվել, 2018 թվականին քաղաքականությունը սկսեց զբաղվել ինձնով։ Ես եղել եմ նախագահի պաշտոնում և վարչապետի պաշտոնում և այդ պաշտոնը էն քաղցրությունը չունի, չտես մարդիկ կարող են կպնել, և կարծել, թե դա իրենց կյանքի վերջին երազանքն է։

Ես չեմ զբաղվել քաղաքականությամբ, բայց երկիրն այնպիսի վտանգների տակ է հայտնվել և այնպիսի արհավիրքների տակ է հայտնվել, և այդ ամբողջական պատկերը, այո, ինձ ստիպել է վերադառնալ քաղաքականություն։ Եվ մինչև այդ սպառնալիքները չվերանան, իմ իրավունքն է և իմ թիմի իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ»,- նշեց նա։