Լրահոս
Հասարակական
15:00
06.02.25
184

Չպայքարենք, վաղը շինելու են 300 դրամ. գլխացավանք փաթեթներ և տրանսպորտային շարունակվող բոյկոտ

Երևանի տրանսպորտային բոյկոտի 6-րդ օրը ավտոբուսներից գրեթե իսպառ վերացել է վալիդատորների տհաճ ձայնը: Դրան QR մոտեցնող ուղևորներ գրեթե չկան: Թանկարժեք այդ սարքավորումները դհոլչիների ընտանիքի տան պատից կախված ջութակի են նմանվել: 

Առավոտից երեկո լուսաբանվող տրանսպորտային բոյկոտը մի միֆ էլ է հօդս ցնդեցրել. իշխանականների այն պնդումը, թե մարդիկ թանկ են վճարում և արժանապատիվ երթևեկում: Նույն խցկված վիճակն է քաղաքային տրանսպորտում: