Լրահոս
Քաղաքական
19:30
07.02.25
178

Չորս օր՝ Վաշինգտոնում և միայն մեկ նկար՝ Սպիտակ տանը. Փաշինյանի գործերը՝ Թրամփի Ամերիկայում

Հայաստանի ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ից մի սիրողական լուսանկար է հասել Երևան՝ ԱՄՆ փոխնախագահի հետ Հայաստանի վարչապետի հանդիպումից: «Ճանաչողական հանդիպում» է անվանել Փաշինյանը Վենսի հետ «խոսակցությունը»: Պետական արարողակարգի մասնագետներին անծանոթ բառերով է Փաշինյանը ներկայացրելՎենսի հետ հանդիպումը, որը ամենայն հավանականությամբ ԱՄՆ փոխնախագահի աշխատասենյակում է եղել, ոչ թե հանդիպումների համար նախատեսված առանձին սենյակում: Փաշինյանն ավելի ուշ հայտարարել է, որ ավարտել է այցը ԱՄՆ ու տուն է վերադառնում: