Լրահոս
Սպորտ
20:05
15.04.23
183

Ճնշված ադրբեջանցիները լքել են Երևանը. կրակ ու պատիժ

Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունում մտահոգվել են, որ ադրբեջանցի մարզիկները որոշել են չմասնակցել Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը և վերադարձել են Ադրբեջան: Այդ որոշման մասին Ադրբեջանի երիտասարդության ու սպորտի նախարարությունը հայտնել էր առաջնության բացման արարողությունից հետո, որի ժամանակ հայ դիզայներ Արամ Նիկոլյանը բեմում այրել էր Ադրբեջանի դրոշը:

Հայ-ադրբեջանական խաղաղության ճանապարհի այդ կնճռոտ հարցը հարթելուն են լծվել ՔՊ-ական պատգամավորները: Շաբաթներ առաջ կարտոֆիլի պարկերի մոտ ոտքերը թափահարած Հովիկ Աղազարյանը ամոթանք է տվել ինքն իրեն, որ չի կարողացել ազգի միջից վայրենիությունը արմատախիլ անել: