Լրահոս
Տարածաշրջան
14:58
03.11.25
169

Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ. Ալիև

Img default alt hy

Նոյեմբերի 3-ին Ադրբեջանի ազգային գիտությունների ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Ալիևն՝ իր ելույթում, հայտարարել է, ոչ չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ:

«Գիտնականներն արդեն բազմաթիվ աշխատանքներ են արել այս թեմայով, բայց անհրաժեշտ է ավելին՝ հետազոտություններ, ցուցահանդեսներ, հրապարակումներ, պատմական քարտեզներ: 20-րդ դարի սկզբին հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն. չկա Սևանա լիճ, բայց կա Գոյչա լիճը», — ասել է Ալիևը:

Նա հավելել է, որ ադրբեջանցիների վերադարձը ներկայիս Հայաստանի տարածք չպետք է վախեցնի հայ ժողովրդին և պետությանը: