Լրահոս
Միջազգային
16:15
10.04.23
85

Չինաստանը Թայվանը գրավելու պլան է մշակել. զորավարժություններ՝ ծովում և օդում

Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակը այսօր ավարտում է եռօրյա զորավարժությունները, որոնք անցկացնում էր Թայվանի մոտ: Չինացի զինվորականները մշակել են ծովում ու օդում կղզու գրավման, մարտական հերթապահության, նաև կղզու ամբողջական շրջափակման պլան: 

«Միասնական սուր» անունով զորավարժություններին Չինաստանը հետևակ, զրահատեխնիկա, կործանիչներ ու ծովային նավեր է դուրս բերել: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ զորավարժությունները խիստ նախազգուշացում են անջատողական ու արտաքին ուժերի համար, որոնք ձգտում են հասնել Թայվանի անկախությանը: