Լրահոս
Աշխարհ
09:45
18.04.23
126

Չինաստանը լայնածավալ ռազմական միջոցառումներ կիրականացնի Դեղին ծովում

Img default alt hy

Չինաստանն ապրիլի 18-ին լայնածավալ ռազմական միջոցառումներ կիրականացնի Դեղին ծովում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ապրիլի 17-ին հայտնել է Չինաստանի ծովային անվտանգության վարչությունը։

Նշվում է, որ ապրիլի 18-ին Չինաստանի ժամանակով ժամը 9:00-12:00-ն տեղի կունենան լայնածավալ ռազմական միջոցառումներ: Միջոցառումների տարածքում նավեր չեն կարող  անցնել: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։