Լրահոս
Միջազգային
14:00
21.08.22
147

Չինաստանը հայտարարել է Արևելաչինական ծովում զորավարժանքներ անցկացնելու մասին

Img default alt hy

Չինաստանի ծովային անվտանգության վարչակազմը հայտնել է, որ օգոստոսի 22-ին Չինաստանը զորավարժություններ կանցկացնի Արևելաչինական ծովում՝ արևելյան Չժեցզյան նահանգի մոտակայքում։

Չժեցզյան նահանգի ծովային անվտանգության վարչության տվյալներով՝ զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 22-ին՝ ժամը 02:00-ից:

«Զորավարժությունների ընթացքում նավերի անցումը դեպի այդ գոտիներ կարգելվի»,- «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ ասվում է հաղորդագրության մեջ։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։