Լրահոս
Միջազգային
18:15
01.11.25
227

Չինաստանն առաջարկել է ստեղծել արհեստական ​​բանականության ոլորտում համագործակցության գլոբալ կազմակերպություն

Img default alt hy

Չինաստանը միջազգային հանրությանն առաջարկում է ստեղծել արհեստական բանականության ոլորտում համագործակցության գլոբալ կազմակերպություն։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է Կյոնջուում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովում։ 

«Չինաստանը պատրաստ է համագործակցել ԱԽՏՀ անդամ երկրների հետ՝ համատեղ բարձրացնելու արհեստական ​​բանականության հանրային գրագիտությունը, լինելով կամուրջ՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում թվային և խելացի տեխնոլոգիաների բացը լրացնելու համար»,- ասելէ Սի Ծինփինը։ 

ՉԺՀ առաջնորդի խոսքով՝ նոր տեխնոլոգիական հեղափոխությունը և արդյունաբերական վերափոխումը նկատելիորեն առաջ են շարժվում՝ նոր հեռանկարներ բացելով մարդկային հասարակության համար։ Միևնույն ժամանակ, համաշխարհային տնտեսությունը բախվում է աճող համաշխարհային զարգացման դեֆիցիտի և վատթարացող մարտահրավերների հետ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, պարենային և էներգետիկ անվտանգությունը։ 

Չինաստանի առաջնորդը շեշտել է, որ տարածաշրջանի տնտեսությունները պետք է ամրապնդեն փոխշահավետ համագործակցությունը, օգտագործեն նոր հնարավորությունները, համատեղ լուծեն մարտահրավերները և ստեղծեն կայուն և ավելի լավ ապագա։