Լրահոս
Միջազգային
23:15
25.03.23
144

Բոլորը գնում են Պեկին, Բայդենը՝ մտքով․ Չինաստանին մեկուսացնելու՝ Արևմուտքի պլանը ձախողվել է

Միացյալ Նահանգների նախագահը նորից անհարմար վիճակում է հայտնվել: Կանադայի խորհրդարանում ելույթի ժամանակ «Կանադան» շփոթել է «Չինաստանի» հետ, հետո՝ ներողություն է խնդրել: Բայդենի մտքում Չինաստանն է, որովհետև, ըստ փորձագետների, Պուտին-Ծինփին մոսկովյան հանդիպումը խառնել է Արևմուտքի առաջնորդների խաղաքարտերը: 

Չինաստանին մեկուսացնելու՝ արևմտյան պլանը մոռացած՝ Պեկին այց են նախատեսում Բորելը, Բլինքենը, Մակրոնը: