Լրահոս
Աշխարհ
11:52
22.11.22
98

Չինաստանի գործարանում բռնկված հրդեհն առնվազն 36 մարդու կյանք է խլել

Img default alt hy

Առնվազն 36 մարդ է զոհվել կենտրոնական Չինաստանի Հենան նահանգում գործարանում բռնկված հրդեհի հետևանքով, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է CGTN տեղական հեռուստաընկերությունը։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Անյան քաղաքում, երկու մարդ վիրավորվել է, նույնքան էլ համարվում է անհետ կորած։

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության տվյալներով՝ Անյան քաղաքի հրշեջ վարչությունը հաղորդագրություն է ստացել քաղաքի Վենֆեն թաղամասի ձեռնարկություններից մեկում բռնկված հրդեհի մասին։ Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու փրկարարները, հրդեհն արդեն մարվել է։ Հեռուստաալիքի տվյալներով՝ հրդեհը բռնկվել է Kaixinda Trading-ին պատկանող շենքում։

Հենան նահանգը գտնվում է Չինաստանի կենտրոնական մասի արևելքում, նահանգի վարչական կենտրոնում՝ Չժենչժոու քաղաքում, գտնվում է Foxconn iPhone-ի աշխարհի ամենամեծ գործարանը։