Լրահոս
Քաղաքական
19:30
29.10.24
146

Ալիևը վախենում է խայտառակվելուց. ռազմագերիների նոր սպասում՝ Հայաստանում

Ադրբեջանում պահվող հայ գերիների համար բախտորոշ կարող է լինել նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 համաժողովը: 

Հայաստանի ԱԱԾ տնօրենի այն հայտարարությունից հետո, թե առաջիկայում գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում է լինելու ադրբեջանական կողմի հետ, մեր երկրում սպասումներ են առաջացել, որ ՄԱԿ-ի կլիմայական համաժողովից առաջ Ադրբեջանը ազատ կարձակի մի քանի հայ ռազմագերիների: