Լրահոս
Արցախ
17:57
22.02.22
222

Չեմ տեսնում այդ «խաղաղության դարաշրջանը»․ Արցախի նախագահը հակադրվու՞մ է ՀՀ իշխանություններին

Img default alt hy

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախը կորցրել է գյուղատնտեսական նշանակության հողերի մեծ մասը, սակայն սա չի նշանակում, որ Արցախն իր ռեսուրսները սպառել է։  

«Պետք է հիմնենք ինտենսիվ այգիներ, ջերմոցներ, այդ ամենն իրականացնելու համար ունենք հնարավորությոններ»,- 168.am-ի փոխանցմամբ, այս մասին Արայիկ Հարությունյանն ասել է Արցախում՝ նախագահի նստավայրում, Հայաստանից ժամանած «Արցախի պաշտպանության մտավորականների խորհուրդ» ՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։  

Նախագահը նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո, երբ հազարավոր արցախցիներ կորցրել են իրենց տները, պետք է ամեն ինչ անել, որպեսզի նրանք տուն ունենան։ Այս համատեքստում Արայիկ Հարությունյանը նկատել է, որ առնվազն 3 տարում պետք է կառուցվի 7000 բնակարան։  

Հանդիպման ժամանակ Արցախի նախագահը պատասխանել է նաև 168.am-ի՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարած «խաղաղության դարաշրջանի» վերաբերյալ հարցին։   

«Այսօր մեծ վտանգ է սպառնում Սյունիքին, թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը Սյունիքն է։ Հետևաբար՝ ես չեմ տեսնում  այդ «խաղաղության դարաշրջանը»»,- նշել է Արայիկ Հարությունյանը։  

Ինչ վերաբերում է Արդբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» կնքմանը, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ հայտարարություններ է արել, Արայիկ Հարությունյանը նկատել է.

«Արցախի խնդիրը չեմ ուզում կապել «խաղաղության պայմանագրի» հետ, մեզ այս փուլում իմաստնություն է պետք, իսկ Հայաստանի խնդիրն այսօր Սյունիքի պաշտպանությունն է»։