Լրահոս
Սպորտ
21:06
05.01.23
135

Չելսիից հեռանալը կարիերայիս լավագույն որոշումն էր․ Դե Բրյույնե

Img default alt hy

«Ման Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրյույնեն, որն ավելի վաղ հանդես էր գալիս «Չելսիում», վերհիշել է լոնդոնյան ակումբում խաղալու շրջանը։

«Հեռացա «Չելսիից», որովհետև այնտեղ խաղալու շանսեր չունեի։ «Չելսիից» հեռանալը կարիերայիս լավագույն որոշումն էր։ Հեռանալուց հետո ամեն ինչ հարթվեց։ Այն ժամանակ չէի կարող պատկերացնել, որ կխաղամ «Ման Սիթիում» ու հանդես կգամ աշխարհի առաջնությունում»,- խաղացողի խոսքերն է փոխանցում Football Daily-ն։

Հիշեցնենք, որ 2012 թվականին բելգիացին անգլիական ակումբից վարձավճարով տեղափոխվեց «Վերդեր», հետո հայտնվեց «Վոլֆսբուրգում»։ Դրանից հետո նա տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»։