Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:00
14.04.23
112

Չավուշօղլուն Հայաստանին է մեղադրում Տեղում էսկալացիայի համար

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայկական կողմին է մեղադրել Տեղ գյուղում էսկալացիայի համար: Նա «Habertürk» ալիքի հետ զրույցում պնդել է, թե իբր հայկական կողմը փորձել է զենք ուղարկել Արցախ, այդ պատճառով է լարվածություն առաջացել: Չավուշօղլուն կրկին իրենց թեզն է կրկնել, որ իրավիճակի լուծումը խաղաղության պայմանագրի կնքումն է ու ճանապարհների կառուցումը: «Դա նաև Հայաստանի շահերից է բխում»,- ասել է Թուրքիայի գլխավոր դիվանագետը: