Լրահոս
Աշխարհ
18:00
09.04.23
136

Չարլզ 3-րդն Անգլիայի եկեղեցու հետ «կոնֆլիկտի մեջ է». Daily Mail-ը հայտնել է պատճառը

Img default alt hy

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդը  կոնֆլիկտի մեջ է Անգլիայի եկեղեցու հետ՝ կապված իր թագադրման պաշտոնական արարողության հետ. հարցը ծագել է արարողության կոնկրետ պահերի շուրջ։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Daily Mail-ը:

Մեծ Բրիտանիայի թագավորը և Անգլիայի եկեղեցու հոգևորականները տարբեր տեսակետներ ունեն նրա վերաբերյալ, թե ինչպես պետք է կազմակերպվի թագադրումը։ Միապետը ցանկանում է, որ այլ դավանանքների ներկայացուցիչներն ավելի ակտիվ մասնակցեն արարողությանը, մինչդեռ դա հակասում է հազարամյա ազգային ավանդույթին։

Հրատարակությունը նշում է, որ այս կերպ Չարլզ Երրորդը փորձում է վերահաստատել 30 տարի առաջ ասված այն խոսքերը, որ թագավոր դառնալով՝ նա լինելու է ոչ միայն Անգլիայի եկեղեցու, այլև թագավորության մյուս բոլոր կրոնների պաշտպանը։

Ըստ եկեղեցական աղբյուրների՝ միապետին ասվել է, որ «ավելի բազմազան» արարողության, ներառյալ ոչ քրիստոնյաների մասնակցությամբ արարողության անցկացումը, հակասում է դարավոր կանոնական օրենքին, որն արգելում է մահմեդական, հինդու, հրեա և այլ հավատքի առաջնորդներին աղոթքներ կարդալ թագադրման ծառայություն ընթացքում:

Ենթադրվում է, որ որպես փոխզիջում այլ կրոնների ներկայացուցիչների հետ Չարլզ Երրորդը կկարողանա առանձին արարողություն անցկացնել։
Statements were issued by Lambeth Palace, on behalf of the Archbishop of Canterbury (right), and Buckingham Palace, saying: 'Details about the Coronation service will be released in due course'King Charles speaking with chief rabbi Ephraim Mirvis in 2017The Prince of Wales with Chief Rabbi Ephraim Mirvis during a visit to Belfast Synagogue on the second day of the Royal couple's visit to Northern Ireland