Լրահոս
Հայաստան
21:59
09.02.22
178

Չարբախ թաղամասում բնակելի տնակ է այրվել

Փետրվարի 9-ին, ժամը 03։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարբախ թաղամասի Օդանավակայանի փողոցում այրվում է բնակելի տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:23-ին, մարվել՝ 05:17-ին: Այրվել են տնակի փայտե երեսպատումը (մոտ 25 քմ) և գույքը: