Լրահոս
Միջազգային
12:18
23.08.22
100

Ճապոնիայում 13 մարդ է թունավորվել շմոլ գազից Suzuki-ի կենտրոնակայանում. NHK

Img default alt hy

Օգոստոսի 23-ին առնվազն 13 մարդ է տուժել՝ թունավորվելով շմոլագազից Suzuki Motor ավտոկոնցեռնի կենտրոնակայանի տարածքում, որը գտնվում է Ճապոնիայի կենտրոնական մասի Սիձուոկայի պրեֆեկտուրայում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել է NHK հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ գազից թունավորում Է արձանագրվել տեղի ճաշարանի աշխատողների շրջանում: Պատահարի պատճառի և տուժածների վիճակի մասին տեղեկություններ այս պահին չեն հայտնում: Հրշեջներն սկսել են ստուգումը պատահարի վայրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: