Լրահոս
Առողջապահական
17:15
21.08.22
93

Ճապոնիայի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով

Img default alt hy

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Fuji TV-ն։

Ըստ կառավարական շրջանակների աղբյուրի՝ Ճապոնիայի կառավարության ղեկավարը նախօրեին թեթև ջերմություն է ունեցել, ինչպես նաև՝ հազ։ Կիրակի օրը ստացված ՊՇՌ թեստի արդյունքը հաստատել է, որ վարչապետը վարակվել է կորոնավիրուսով։ Նա բուժվում է պաշտոնական նստավայրում:

Հատկանշական է, որ օգոստոսի 16-ին Ճապոնիայի վարչապետը երկրորդ խթանիչ պատվաստանյութն է ստացել կորոնավիրուսի դեմ։ Ընդհանուր առմամբ, Կիսիդան պատվաստվել է չորս անգամ։