Լրահոս
Միջազգային
14:23
22.08.22
121

Ճապոնիայի վարչապետի վարկանիշը նվազել է մինչև 36%

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Mainichi Shimbun օրաթերթի կողմից շաբաթա վերջին անցկացված հարցման համաձայն՝ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Քիսիդայի վարկանիշը վերջին ամսվա ընթացքում 52%-ից իջել է՝ հասնելով 36%-ի, ինչը ամենացածրն է՝ անցած հոկտեմբերին նրա կողմից պաշտոնը ստանձնելուց ի վեր:

Հայրենակիցները դժգոհ են Քիսիդայի իշխող  Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության (ԼԴԿ) և Միասնական եկեղեցու կապից։ Այդ կազմակերպությունը կարևոր դեր է խաղացել նախկին վարչապետ Սինձո Աբեի մահվան գործում։ Քաղաքական գործչին սպանողը իր արարքը բացատրել է նրանով, որ իր ընտանիքը աղքատացել է եկեղեցու վնասակար ազդեցության պատճառով։

Վարչապետը քննադատության է ենթարկվում անկայուն համաճարակային իրավիճակի պատճառով: COVID-19-ի դեպքերը Ճապոնիայում դեռևս բարձր մակարդակի վրա են։ Վարչապետի թեսթը ևս դրական է եղել նախորդ կիրակի: Նա  ստիպված է եղել չեղարկել իր ուղևորությունը Թունիսում օգնության համաժողովին: