Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:45
19.10.22
99

Ճապոնիայի և Ավստրալիայի ղեկավարներն անվտանգության հարցերը կքննարկեն շաբաթ օրը կայանալիք հանդիպմանը

Img default alt hy

Ճապոնիայի և Ավստրալիայի վարչապետներ Ֆումիո Կիսիդան և Էնթոնի Ալբանեզեն առաջիկա հանգստյան օրերին կհանդիպեն ավստրալական Պերտ քաղաքում` անվտանգության, Էներգետիկայի և կլիմայի փոփոխությունների հարցերը քննարկելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են ճապոնական ԶԼՄ-ները:

Ճապոնիայի կառավարության աղբյուրների համաձայն, հանդիպման արդյունքներով ղեկավարները մտադիր են հրապարակել համատեղ հռչակագիր, որում ընդգծվելու Է «ազատ և բաց Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի» կարևորությունը: Սպասվում Է, որ հանդիպման ընթացքում, որը պլանավորված Է շաբաթ օրը, անվտանգության հարցերը քննարկելիս նրանք կքննարկեն փոխգործակցության հարցերը Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության և Quad-ի անվտանգության շուրջ քառակողմ երկխոսության շրջանակներում:

Պաշտոնատար անձանց խոսքով՝ Էներգետիկան և կլիմայի փոփոխությունը նույնպես լինելու են օրակարգի առաջին տեղում: Նշվում Է, որ Կիսիդայի այցն Ավստրալիա կդառնա Ճապոնիայի վարչապետի առաջին այցը 2018 թվականից ի վեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: