Լրահոս
Միջազգային
13:15
21.08.22
122

Ճապոնիան մտադիր է հեռահար հրթիռներ տեղակայել՝ ՉԺԴՀ-ին դիմակայելու համար. ԶԼՄ

Img default alt hy

Ճապոնիան դիտարկում է 1000 հեռահար թևավոր հրթիռներ տեղակայելու հնարավորությունը՝ Չինաստանի դեմ իր հակահարձակման կարողությունը բարձրացնելու համար, «News.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է տեղական Yomiuri թերթը:

Դրանք մոդիֆիկացված հրթիռներ կլինեն, որոնց հեռահարությունը 100 կմ-ից կհասցվի 1000 կմ-ի, գրում է թերթը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներին:

Դրանք կտեղակայվեն հիմնականում Նանսեյ հարավային կղզիների շուրջ և կկարողանան հասնել Հյուսիսային Կորեայի և Չինաստանի առափնյա շրջաններ:

Ճապոնիան, որի հետպատերազմյան սահմանադրությունը դատապարտում է ռազմական գործողությունները, ինչը նշանակում է, որ նա կարող է օգտագործել իր բանակը միայն ինքնապաշտպանության համար, վերջին տարիներին ավելացրել է իր ռազմական ծախսերն ու  որդեգրել ավելի կոշտ ռազմավարություն: Այնուամենայնիվ, այն ձեռնպահ է մնում հեռահար հրթիռների տեղակայումից, ինչը նրա սահմանափակումներից մեկն է:

Տարածաշրջանային լարվածությունն այս ամիս սրվել է, ինչը պայմանավորված է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցով: Պեկինը հրթիռներ է արձակել Թայվանի մերձակայքում և Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում, գրում է Reuters լրատվական գործակալությունը։