Լրահոս
Հասարակական
11:40
16.01.23
108

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում 2022թ. չորրորդ եռամսյակում մուտքագրվել է 2608 դիմում և գրություն

Img default alt hy

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում 2022թ. չորրորդ եռամսյակում մուտքագրվել է 2608 դիմում և գրություն, հայտնում է հիմնադրամը:

Դիմում-գրությունները ստացվել են փոստային տարբերակով (էլեկտրոնային և թղթային), ինչպես նաև՝ էլեկտրոնային կառավարման «Mulberry» համակարգով։
Հիմնադրամը հարցումներին, դիմումներին և գրություններին կազմակերպությունն ընթացք է տվել իր լիազորությունների շրջանակում, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում 2022թ. չորրորդ եռամսյակում արձանագրվել է 1154 ելքային գրություն։
Նշենք‚ որ 2022թ. հիմնադրամի փաստաթղթաշրջանառության բաժնում մուտք է եղել 8384 գրություն (2021թ. այդ թիվը 7055 էր)։ Նախորդ տարի արձանագրվել է 4166 ելքային գրություն՝ 2021 թվականի 4307-ի փոխարեն։