Լրահոս
Հայաստան
21:07
23.03.22
155

Ճանապարհաշինարարներն իրականացնում են մաքրման աշխատանքներ

Img default alt hy

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Գնդեվազ-Ջերմուկ, Վարդաղբյուր-Աշոցք, Վարդաղբյուր-Մուսայելյան, Թթուջուր-Նավուր, Ալավերդի-Ջիլիզա, Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար։

Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Նոյեմբերյանի տարածաշրջանի (Ջուջևանի հատված) և Վանաձոր-Դիլիջան, Աղվանի-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: