Լրահոս
Հասարակական
17:30
28.05.22
191

Չալաբյանին ազատ արձակելու կոչ են անում Արցախի նախագահը, թեմի առաջնորդը, ԱԺ պատգամավորները

Արցախի նախագահը, ԱԺ նախագահը, պատգամավորները և Արցախի թեմի առաջնորդը կոչ են արել կալանքից ազատել «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանին: Նշում են, որ Չալաբյանի նախաձեռնությամբ կրթական, մշակութային, տնտեսական ու բանակի զարգացմանը վերաբերող բազմաթիվ ծրագրեր են իրականացվել։

Պաշտպանական խումբը հրշեցնում է, որ Չալաբյանին մի արարք է վերագրվում, որն արդեն ընդունված և այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Հասարակական-քաղաքական գործիչը մեղադրվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին ցույցերին մասնակցելու դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու համար: