Լրահոս
Իրավական
14:12
07.04.25
163

Ծերունուն գլխատած ադրբեջանցու դեմ հետախուզումը դադարեցրե՞լ է Հայաստանը

 

Ադրբեջանցի բլոգեր, ֆիթնես-մարզիչ Քյամիլ Զեյնալին հայտարարել է, թե Հայաստանը դադարեցրել է իր դեմ միջպետական հետախուզումը: Նրա դեմ Հայաստանը միջպետական հետախուզում էր հայտարարել սպանության մեղադրանքով: Զեյնալին 2020 թվականին Արցախում ծերունու էր գլխատել, նկարահանել ու տեսանյութը տարածել իր սոցցանցերի էջերում: Անցած տարի փետրվարին միջպետական հայցի հիման վրա Ռուսաստանի Դեմոդեդովո օդակայանում նա ձերբակալվել էր, ավելի ուշ՝ ազատ արձակվել:

Հայաստանը նրա դեմ ներկայացված հայցը կցել էր միջազգային քրեական դատարանում Բաքվի դեմ ներկայացված բողոքին: «Պատմության մեջ մի օր» հաղորդման եթերում Զեյնալին հայտարարել է, որ Հայաստանը իրենից բացի էլի մի քանի մարդու նկատմամբ է դադարեցրել հետախուզումը: Մեկնաբանություն ստանալու համար Ներքին գործերի նախարարության հետ կապ հաստատել դեռ չի հաջողվել: Քննչական կոմիտեի խոսնակը «Հայլուր»-ի հետ զրույցում խոստացել է ճշտել տեղեկությունը: