Լրահոս
Տարածաշրջան
17:18
23.03.23
65

Ծեծկռտուք՝ Թուրքիայում. քրդերը քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ

Թուրքիայում բախում, ծեծկռտուք է եղել քրդերի ու ոստիկանների միջև, երբ հազարավոր քրդեր հավաքվել են Դիարբեքիրի Նևրուզ այգում՝ Նովրուզը նշելու: Տոնակատարության ժամանակ մի խումբ քրդեր փորձել են ճեղքել ցանկապատը, որոնք հսկում էին մեծաթիվ ոստիկաններ ու քարեր են նետել նրանց ուղղությամբ: Իրավապահները բերման են ենթարկել մի քանի ցուցարարի: