Լրահոս
Հասարակական
23:52
25.04.23
207

Ծեծ՝ ոստիկանական բաժանմունքո՞ւմ, թե՞ թմրամիջոցների դեմ կոշտ պայքար. 41 մարդու բերման են ենթարկել

Երևանի «Պոլիգրաֆ» գիշերային ակումբում տարբեր տեսակի թմրամիջոցներ են իրացվել, պնդում է քննչական կոմիտեն՝ հայտնելով, որ 41 մարդ ձերբակալվել է, այդ թվում՝ ակումբի 4 աշխատակից։ Նրանք հարցաքննվել են, հետո ազատ արձակվել։ «Պոլիգրաֆ»-ը հայտարարում է, որ գիշերը՝ ժամը 1-ին, իրենք ոստիկանական հարձակման են ենթարկվել. իրավապահները ներխուժել են ակումբ, ապօրինություններ գործել, բաժնում էլ նվաստացրել են իրենց աշխատակիցներին, ստիպել հանվել: