Լրահոս
Հասարակական
19:24
18.05.23
105

«Ցավալին էն ա, որ զոհ ունեցանք». Սոթքում վստահ են՝ թշնամու մեջ էլ «արդեն վախի զգացում ա առաջանում»

Սիսիանում վերջին հրաժեշտն  են տալիս Սոթքում զոհված 20-ամյա զինծառայող Էդգար Սուլեյմանյանին: Նա մեկ ամսից պետք է զորացրվեր: Վիրավոր զինվորին փրկելու համար շտապօգնության մեքենայով դիրքեր բարձրացած ու թշնամու կրակից վիրավորված բուժակը արդեն դուրս է գրվել հոսպիտալից:

Չորեքշաբթի ցերեկը ակտիվացած թշնամին այսօր օրվա ընթացքում կրակոցներ չի արձակել, «Հայլուրի» հետ զրույցում ասել են Սոթքի բնակիչները: