Լրահոս
Հասարակական
14:28
29.10.25
229

Ծափաթաղում անհետացած փոքրիկ Տիգրանին որոնելու 3-րդ օրն է

Երրորդ օրն է՝ Ծափաթաղում շարունակվում են 3-ամյա Տիգրանի որոնումները: Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ նորություն չկա: 150 ոստիկան, նույնքան փրկարար և 200 կամավոր փոքրիկ տղային փնտրում են մոտակա անտառում, Սևանի ափերին, ջրում, տների տանիքներին, 7 ուղղությամբ են աշխատանքներն իրականացվում, 6 ամենագնաց ու տեխնիկական այլ միջոցներ են ներգրավվել: Նաև դրոններ են օդ բարձրացրել: Հոկտեմբերի 27-ին՝ ցերեկը 4:30-ի սահմաններուրում է կորել Տիգրան Օվանեսովը: Նրա անհետացման բոլոր վարկածները, այդ թվում՝ առևանգման վարկածը, դիտարկում են: Նա ավագ եղբոր հետ է եղել անհետանալուց առաջ, բայց նա չի կարողանում մանրամասներ հայտնել, համր է: Եղբայրներին վերջին անգամ տնից մի փոքր հեռու են տեսել հարևանները: