Լրահոս
Սպորտ
21:50
30.10.25
237

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր

Img default alt hy

Հայաստանի հավաքականը Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում երրորդ ոսկե մեդալը նվաճեց:

Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող երիտասարդների Եվրոպայի առաջնության 71 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Տիգրան Կարապետյանը պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացրեց 131 կգ, 136 կգ ու 145 կգ:

Վերջին մոտեցումով մեր ծանրորդը Եվրոպայի նոր ռեկորդ սահմանեց:

Այս վարժությունում Կարապետյանն առաջինն է: Հրում վարժությունում մեր ծանրորդը բարձրացրեց 166 կգ, այնուհետ172 կգ ու 176 կգ` սահմանելով ԵԱ-ի նոր ռեկորդ: Այստեղ ևս նա առաջինն էր:

Երկամարտի 321 կգ արդյունքով` Տիգրան Կարապետյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն: