Լրահոս
Սպորտ
19:52
02.11.25
850

Ծանրորդ Աննա Ամրոյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Img default alt hy

Հայաստանի հավաքականի անդամ Աննա Ամրոյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունների բրոնզե մեդալակիր: Այդ մասին հայտնում են ծանրամարտի ֆեդերացիայից։

Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում պայքարի մեջ մտան 77 կգ քաշային աղջիկները: Հայաստանից Աննա Ամրոյանը պոկեց 98 կգ: Հրում վարժությունում Ամրոյանը նախ բարձրացրեց 126 կգ, այնուհետ 130 կգ, որը Եվրոպայի նոր ռեկորդ էր: Այս ձևում Ամրոյանը երկրորդն է:

Երկամարտի 228 կգ արդյունքով` Աննա Ամրոյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: