Լրահոս
Իրավական
14:09
01.08.25
145

Ծանր ռազմական տեխնիկա կունենա ոստիկանության գվարդիան

Ոստիկանության նոր ստեղծվելիք գվարդիան ծանր ռազմական տեխնիկա կունենա: Կառավարությունը վերջին որոշմամբ՝ սահմանել է գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկվող հատուկ տեխնիկայի ցանկը: Ըստ այդ փաստաթղթի՝ այսուհետ գվարդիան կունենա ԲՏՌ-80 և BRDM-2 զրահափոխադրիչներ: Նախագիծը Ներքին գործերի նախարարությունն է մշակել: Ըստ դրա՝ գվարդիայի ծառայողը իրավունք է ստանում հատուկ տեխնիկա կիրառել հակաահաբեկչական գործողությունների ժամանակ կամ ռազմական դրության պայմաններում։