Լրահոս
Հայաստան
21:20
09.02.22
229

Ծանր հանցանքի մեջ հետախուզվողը, որը եղել է զինված, բռնվել է մոլում

Img default alt hy

Քիչ առաջ Երևանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության  քրեական հետախուզության բաժնի ծառայողները «Դալմա Գադեն Մոլ» առևտրի  կենտրոնի մոտ վնասազերծել ու «գետնին են փռել» Երևանի բնակիչ, 38-ամյա Գևորգ Սուքիասյանին, հայտնում է Գագիկ Շամշյանը։

Սուքիասյանը եղել է «Մակարով» տեսակի ատրճանակով զինված և նրա նկատմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրգործ և նա գտնվում էր հետախուզման մեջ: 

Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն,  որտեղից էլ նրան տեղափոխելու են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ, քանի որ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կա որոշում՝ կալանքի վերցնելու համար: